Հայերի վերադարձը Բաքու անհնարին է, եւ այդ հարցը քննարկման ենթակա չէ15 հունվարի 2007 - 18:00 AMT PanARMENIAN.Net - Բաքու հայ գաղթականների վերադարձի վերաբերյալ առաջարկությունները հանցավոր են: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վ. Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանը: Նրա խոսքերով, այդ կոչերն անող մարդիկ հանցագործներ են: «Հայերի վերադարձը Բաքու անհնարին է, եւ այդ հարցը քննարկման ենթակա չէ»,- ընդգծել է նա:Ինչ վերաբերում է Հայաստանից մեկնած ադրբեջանցի գաղթակններին, ապա Սուրեն Զոլյանը նրանց ճակատագրի մեղքը դրեց Ադրբեջանի իշխանությունների վրա, նշելով, որ «հենց այդ պետությունը հրահրեց եւ ստեղծեց պայմաններ, երբ անմեղ մարդիկ թողեցին իրենց տները»: «Հայ գաղթականները ադրբեջանական իշխանություններից ոչ մի փոխհատուցում չեն ստացել կորցված ունեցվածքի դիմաց, ի տարբերություն ադրբեջանցի գաղթականների, ում առջեւ Հայաստանի իշխանությունները կատարել են իրենց պարտավորությունները»,- ասել է Զոլյանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: Նշենք, որ ներկա դրությամբ Հայաստանում, գաղթակնների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների տվյալներով, հաշվվում է 235 հազար գաղթական Ադրբեջանից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |