ՌԴ ԱԳՆ-ն կուսումնասիրի ռուս-թուրքական բարեկամության պայմանագիրը խզելու առաջարկը![]() 10 փետրվարի 2016 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։ Ավելի վաղ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարել 1921-ին կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Իրենց նամակում պատգամավորները հատկապես ընդգծել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։ «Ես կարող եմ ասել, որ այժմ դեռ պետք է ուսումնասիրվի պատգամավորների նամակը, հասկանալու համար, թե դրանով ինչ են նրանք ստույգ առաջարկում», - «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է Զախարովան, «Նովոստի»-ին հղոըմով հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: 1991-ի պայմանագրի չեղարկման առաջարկը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։ ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար: ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |