ՌԴ-ն հերքել է հայկական տոմատի ներմուծման արգելքի լուրը![]() 10 փետրվարի 2016 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը հերքել է Հայաստանից մատակարարված լոլիկի Կրասնոդարի երկրամաս մուտքը արգելելու մասին ավելի վաղ արված հայտարարությունը: Տարածված հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է, որ կան կասկածներ, որ տոմատը բերվել է այլ երկրից, կեղծած փաստաթղթերով: Խմբաքանակի փաստաթղթերն ստուգվում են: Ըստ ավելի վաղ տարածված տեղեկության, 22 տոննա տոմատի մուտքը ՌԴ արգելվել էր խմբաքանակում հարավամերիկյան տոմատի ցեց հայտնաբերելու պատճառով: Նշվում էր, որ Ցեցը հայտնաբերվել է Հայաստանից եկող տոմատի խմբաքանակի մեջ առաջին անգամ: Վնասատուից տուժում են ոչ միայն դաշտային պլանտացիաներն, այլև ջերմոցային տնտեսությունները. ցեցի պատճառով կարող է ոչնչացվել բերքի 25-100%-ը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |