Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել11 փետրվարի 2016 - 11:01 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել, որն աշխատելու է ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակով: Ներկայացուցչության աշխատակիցները մտադիր են նպաստել սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը: «Եվ քուրդ ժողովրդի, և Արևմտյան Քրդստանի ժողովրդների համար այդ իրադարձությունը պատմական է: Դա հնարավոր դարձավ Սիրիայում քրդերի համառ պայքարի շնորհիվ: Մենք հուսով ենք, որ ներկայացուցչությունը մեր տարածաշրջանի ձայնը կդառա»,-ասել է ԱՄՆ-ում և Եվրոպայի երկրներում այդ շրջանի հատուկ ներկայացուցիչ Սենամ Մուհամմեդը: Նա հույս է հայտնել, որ նման ներկայացուցչություններ կհայտնվեն ամբողջ աշխարհում: Նա հավելել է, որ Մոսկվայում ներկայացուցչությունն աշխատելու է ՈԿԿ կարգավիճակով: «Ցանկացած գործ փոքր քայլից է սկսվում, մենք ներկայացուցչություն ենք բացում ՈԿԿ կարգավիճակով»,-ասել է նա: ՌԴ-ում ներկայացուցչության ղեկավար Ռոդի Ահմանն իր հերթին ասել է, որ գործունեության ուղղություններից մեկը լինելու է սիրիական ճգնաժամը համատեղ ջանքերով հանգուցալուծելու փորձը: «Մենք կսկսենք հանդիպումներից քաղաքական գործիչների, ռուս պաշտոնյաների և հասարակական գործիչների հետ»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ փոխղեկավար Գենադի Գատիլովն ասել էր, որ առանց քրդերի մասնակցության դժվար է հուսալ, որ սիրիական խնդիրը կհանգուցալուծվի, սակայն քրդերի մասնակցությանը միջսիրիական բանակցություններին կտրականապես դեմ է Թուրքիան: 2015-ի դեկտեմբերի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցել է Թուրքիայի քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցության համանախագահ Սելահադդին Դեմիրթաշի հետ: Ավելի վաղ` հոկտեմբերին, ռուսական ԱԳՆ-ն քննարկում էր Մոսկվայում Սիրիական Քրդստանի ներկայացուցչություն բացելու հարցը, իսկ դեկտեմբերի կեսին արդեն Մոսկվան պնդում է, որ սիրիական քրդական Ժողովրդական միությունը մասնակցի Սիրիայի շուրջ բանակցություններին: Ըստ վերլուծաբանների, Ժողովրդավարական միության մասնակցությունը բանակցություններին ի վերջո կարող է հանգեցնել Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարության ստեղծմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |