ԱԳՆ. Թուրքիայում ձերբակալված ՀՀ քաղաքացիներին աջակցելու հնարավորությունը սահմանափակ է11 փետրվարի 2016 - 13:26 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլում հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների մեջ, ըստ նախնական տվյալների, կան ՀՀ քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարությունը: Փետրվարի 6-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում բնակվող Սեդա Աիդա Դեմիրջին և նրա ամուսինը՝ Հակոբ Յակուփ Դեմիրջին, հարձակման են ենթարկվել իրենց տանը: Երեքհոգանոց խումբը թափանցել է Դեմիրջիների բնակարան, խեղդամահ արել Դեմիրջին ու վնասվածքներ հասրցել Սեդային: Բնակարանը թալանվել է: Սեդա Աիդա Դեմիրջին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ բուժում ստանալուց հետո դուրս է գրվել և տեղափոխվել ազգականների մոտ: 85-ամյա Հակոբ Դեմիրջիի սպանության մեջ մասնակցություն ունենալու մեղադրանքով Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ձերբակալվել է 8 հոգի: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ձերբակալվածները Հայաստանի ու Վրաստանի քաղաքացիներ են: «Հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները սահմանափակված են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայության պատճառով»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ արտաքին գործերի նախարարությունը հետևում է իրավիճակի զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Հանցագործների ինքնությունը դեռ բացահայտված չէ, ինչպես նաև հստակ չէ, թե կատարվածը պետք է որակել որպես գողություն, թե ատելության հողի վրա իրականացված սպանություն: Սակայն հարձակման զոհ դարձած զույգը կապված է էղել խոզի կաշվից պատրաստված պարանով` մեթոդը հնուց ի վեր օգտագործվում է Թուրքիայում այլադավաններին նվաստացնելու համար: Այդ մանրամասնը թույլ է տալիս ենթադրել, որ հարձակումը տեղի է ունեցել ազգայնական հողի վրա: Հայերը Ստամբուլում հաճախակի են բռնությունների թիրախ դառնում: Դեռևս 2012 թվականին Ստամբուլի Սամաթյա թաղամասում հարձակման էին ենթարկվել տարեց հայուհիներ`նոյեմբերի 28-ին դաժան ծեծի էր ենթարկվել 87-ամյա Թուրֆանդա Աշըքը, ով կորցրել էր մեկ աչքը, դեկտեմբերի 28-ին սեփական բնակարանում դանակի 8 հարվածով սպանվել էր 84-ամյա Մարիցա Քյուչյուքն (ում մարմնին արյունով խաչ էր պատկերված), 2013-ի հունվարի 6-ին, եկեղեցի գնալու ճանապարհին, 3 անձինք ավտոմեքենայով փորձել էին առևանգել տարեց մի հայուհու, սակայն նա կարողացել էր փրկվել, հունվարի 22-ին բնակարանի մուտքի մոտ անհայտ անձի կողմից դաժան ծեծի էր ենթարկվել 83-ամյա Սուլթան Այքարը, ով կորցրել էր մեկ աչքը: Թուրքական ոստիկանությունը սպանությունների համար ձերբակալել է շիզոֆրենիայով տառապող հայ Մուրադ Նազարյանին, ում դատավարությունը շարունակվում է ցայսօր. ինքը Նազարյանը պնդում է, որ անմեղ է ու սպանությունների ու հարձակումների հետ որևէ առնչություն չունի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՄՊՀ-ն թույլատրել է «Արդշինբանկ» և «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ-ների համակենտրոնացումը Հանձնաժողովը եզրահանգել է, որ այն չի հանգեցնում մրցակցության սահմանափակմանը, սպառողների շահերի վնասմանը ՆԳՆ-ն հորդորում է հավաքի մասնակիցներին զերծ մնալ հասարակական կարգի խախտումներից Կոչ է արվում հարգել համաքաղաքացիների իրավունքները ԱԱԾ–ն հորդորել է ընդդիմադիր շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը Նշվում է, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է ՔԿ–ն մանրամասներ է հայտնել Աջափնյակում սպանության մասին․ Կա նաև վիրավոր Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ |