Ռուստամյան. ՀՅԴ-ն 3 նախարարության ու 2 մարզի ղեկավարություն կստանձնի11 փետրվարի 2016 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկայում հուշագիր կստորագրեն՝ ամրագրելով գործակության շրջանակը և առաջիկա ծրագրային քայլերը։ Այս մասին հայտնել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Միայն առաջիկա՝ 2017-ի ընտրություններից հետո կպարզվի, թե այս գործակցությունը կոալիցիայի կվերածվի՞, թե՞ ոչ։ «Որպեսզի հակասություն չունենանք նոր Սահմանադրության հետ, որտեղ հստակ ամրագրված է «կոալիցիա» եզրույթը, օգտագործել կոալիցիա եզրույթը ճիշտ չէ։ Գործակցության ղեկավարություն կձևավորվի, սակային իշխանություն ձևավորող կոալիցիա սա չի կարող լինել»,- պարզաբանել է Ռուստամյանը, «Առաջին լրատվական»-ին հղումով գրում է Yerkirmedia.am-ը։ Նա նաև հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։ Կուսակցությունը կստանձնի նաև Շիրակի և Արագածոտնի մարզերի ղեկավարումը։ «Շատ լավ գիտակցում ենք, որ ծանր խնդիրներ ունենք այստեղ լուծելու»,- ասել է Ռուստամյանը։ Նրա խոսքով՝ գործակցությունը հեռանկարային բնույթ ունեցող է, ռազմավարական մակարդակով են համաձայնեցվել գործողությունները։ Հիմքում ընկած է ՀՅԴ-ի՝ տարիներ առաջ առաջադրած 7 կետի իրագործման սկզբունքը, որոնցից 4-ն արդեն կյանքի են կոչվել. խորհրդարանական համակարգի և համամասնական ընտրակարգի անցում, ընդդիմության դերի մեծացում և դատական իշխանության անկախացում։ Ռուստամյանը նաև հայտնել է, որ հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված բաց մնացած հարցի առաջիկայում լուծման առումով էլ համաձայնեցում կայացվել է, ինչպես նաև՝ Ղարաբաղի խնդրի և սոցիալ-տնտեսական բնույթի մյուս հարցերի առումով։ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդվարդ Շարմազանովը փետրվարի 10-ին հայտարարել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունն ապագայում համագործակցության նախնական համաձայնություն են ձեռք բերել:Այս մասին նա հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած իշխող Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |