Ստամբուլում հարձակվել են իշխանամետ թերթերի խմբագրությունների վրա11 փետրվարի 2016 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Անհայտ դիմակավորները Ստամբուլում հարձակվել են Yeni Şafak և Yeni Akit կառավարամետ թերթերի խմբագրությունների վրա` պայթուցիկներով շշեր նետելով և կրակելով շենքի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriуet-ի վրա հղումով: Yeni Şafak-ի շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 5.00-ին, կես ժամ անց նույնպիսի հարձակման է ենթարկվել Yeni Akit-ը: Տուժածներ չկան: Շենքերը հրկիզվել են, սակայն կրակը արագ մարվել է: Շենքերը շրջափակված են, պատահարի վայրը շրջափակել են ոստիկանները: Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները խմբագրությունների վրա և լրագրողների ձերբակալությունները, սակայն մինչ օրս դրանք հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցներ էին: Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Koza İpek լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը: Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել: Cumhuriyet-ի երկու լրագրողներին ցմահ ազատազրկում է սպառնում` լտեսության մեղադրանքով: Թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները հրապարակելու համար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |