Դահուկորդ Միքայել Միքայելյանը՝ ձմեռային պատանեկան Օլիմպիադայի ՀՀ դրոշակակիր11 փետրվարի 2016 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Ձմեռային պատանեկան Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի դահուկորդ Միքայել Միքայելյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: Փետրվարի 12-ին Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում կկայանա երկրորդ պատանեկան Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունը: Խաղերում ՀՀ-ն կներկայացնի երկու մարզիկ՝ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը: Պատանեկան խաղերին այս անգամ մասնակցում են 1.100 մարզիկ աշխարհի 71 երկրից: 15-ից 18 տարեկան պատանիները կպայքարեն մեդալների 70 հավաքածուի համար: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Նա կանանց պայքարում 145,62 միավորով ելույթն ավարտել է 2-րդ տեղում՝ իրենից առաջ թողելով միայն Անգելինա Կուչվալսկային (Լատվիա), որը հավաքել է 152,43 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Հայտարարություն․ ՀՀ–ն ու ԱՄՆ–ն երկկողմ երկխոսության կարգավիճակը կբարձրացնեն Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի մակարդակի Աջակցություն կցուցաբերվի ՀՀ տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը, անվտանգության ոլորտին |