Տնտեսական ազատությունների համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը16 հունվարի 2007 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Տնտեսական ազատությունների ավանդական վարկանիշում, որը մշակվել է Heritage Foundation մասնագետների կողմից, Հայաստանը զբաղեցնում է 32-րդ տեղը 161 երկրների թվում: Համաշխարհային վարկանիշի առաջատարն է Հոնգկոնգը 89,3 միավորով: Երկրորդ տեղում Սինգապուրն է (85,7 միավոր), իսկ երրորդ` Ավստրալիան (82,7 միավոր): Ռուսաստանն այս վարկանիշում զբաղեցրել է 120-րդ տեղը: Հայաստանից բացի, Ռուսաստանից առաջ են անցել նաեւ հետխորհրդային այլ երկրներ: Մասնավորապես Էստոնիան զբաղեցրել է 12-րդ տեղը, Լիտվան` 22-ը: Վրաստանը 35-րդ տեղում է, Ղրղզստանը` 79-րդ, իսկ Մոլդովան` 81-րդ տեղում: Ուկրաինայում տնտեսական ազատությունների հետ կապված իրավիճակն ավելի բարդ է, քան Ռուսաստանում` այն զբաղեցրել է 125-րդ տեղը: Վարկանիշում վերջին տեղն են զբաղեցնում Կուբան եւ Հյուսիսային Կորեան: Ավանդաբար Վարկանիշը կազմվում է տնտեսական, առեւտրային եւ ֆիսկալ ազատություններին վերաբերող 10 կատեգորիաների, ինչպես նաեւ տնտեսության մեջ պետության միջամտության աստիճանի հիման վրա, հաղորդում է Լենտա-ռու-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |