Քրդերը ռազմավարական ավիաբազա են գրավել Հալեպի մոտակայքում11 փետրվարի 2016 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Քուրդ զինյալները ռուսական ավիացիայի աջակցությամբ դուրս են մղել իսլամիստներին Հալեպից դեպի հյուսիս գտնվող նախկին սիրիական ավիաբազայից: Լոնդոնում գործող Մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման սիրիական կենտրոնը հայտնել է, որ աշխարհազորի քրդական ջոկատները (YPG) Սիրիայում գրավել են Մենահ ավիաբազայի մեծ մասը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ռուսական ավիացիան առնվազն 30 թռիչք է կատարել իսլամիստական ուժերի դեմ, պնդում են դիտարկման կենտրոնում: Մարտական գործողությունների հետևանքով Հալեպի գավառում մոտ 50 հազար մարդ ստիպված է եղել հեռանալ տներից, հայտնել է Կարմի խաչի միջազգային կոմիտեն: Սիրիացի ակտիվիստները Լոնդոնում փետրվարի 11-ին հայտարարել են, որ Հալեպում ռուսական ավիացիայի աջակցությամբ կառավարական ուժերի հարձակումից ի վեր արդեն ավելի քան 500 մարդ է զոհվել, այդ թվում տասնյակ խաղաղ բնակիչներ: Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք: Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |