ԵՄ զեկույց. Փախստականների հոսքը զգալի նվազել է՝ հունվարին կազմելով օրական 2.000 մարդ11 փետրվարի 2016 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը (ԵՄ) դեպի Եվրոպա սիրիացի փախստականների հոսքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնող իր առաջին զեկույցն է հրապարակել: Հաշվետվությունում ներկայացված տվյալները վկայում են, որ փախստականների հոսքը վերջին ամիսներին զգալիորեն նվազել է, բայց դեռ շարունակում է բավականին մեծ թիվ կազմել, Zaman-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Զեկույցում անդրադարձ է կատարվում փախստականների մուտքը Եվրոպա կանխարգելելու և նրանց Թուրքիայում պահելու վերաբերյալ 2015թ. նոյեմբերի 29-ին Թուրքիայի և ԵՄ-ի կողմից համատեղ ստորագրված «Գործողությունների նախագծին»: Նշվում է սակայն, որ Բրյուսելը փախստականների խնդրի լուծման հարցում դեռևս չի ստացել այն արդյունքները, որոնք ակնկալում էր: ԵՄ-ը քննադատվում է այն բանի համար, որ դեպի Եվրոպա գաղթականների հոսքը կանխարգելելու նպատակով «կեղտոտ առևտրի» մեջ է մտել հետզհետե ավելի ավտորիատար դարձող Էրդողանի հետ և աչք է փակում ժողովրդավարական խնդիրների վրա: Նշյալ հաշվետվության համաձայն՝ 2015թ. հոկտեմբերին գրացվել է Թուրքիայից Հունաստան փախստականների անցումների ամենամեծ թիվը: Օրական Հունաստան է տեղափոխվել մոտավորապես 7.000 սիրիացի, իսկ ամբողջ ամսվա համար ցուցանիշը կազմել է մոտ 200.000: Գաղթականների հոսքը հաջորդող ամիսների ընթացքում զգալիորեն նվազել է՝ 2016թ. հունվարին կազմելով ընդամենը 2.000 մարդ օրական կամ 60.000 ամսական: Այդուհանդերձ, նշյալ ցուցանիշը դեռևս շարունակում է մեծ խնդիր լինել Եվրոպայի համար: Ըստ հաշվետվության՝ ողջ 2015թ. ընթացքում ընդհանուր առմամբ Եվրոպա է ներգաղթել մոտ 880.000 փախստական: Ավելի վաղ ՄԱԿ փախստականների գծով վարչության գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Սփինդլերը պահանջել էր Թուրքիայից բացել սահմանը Սիրիայից եկող բոլոր քաղաքացիական անձանց համար, որոնք միջազգային պաշտպանության կարիք ունեն: Կարդացեք նաև՝ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն Թուրքիային կոչ են անում բացել սահմանները սիրիացի փախստականների համար Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը |