ԼՂՀ զինված ուժերի կողմից գերեվարված զինվորը հանձնվել է ադրբեջանական կողմին

PanARMENIAN.Net - Երեքշաբթի Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Ադրբեջանի իշխանություններին է հանձնվել Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կողմից գերված ադրբեջանցի զինծառայող Էլդանիզ Բեյալը օղլի Նուրիեւը: Գերված զինվորին փոխանցելու գործողությունը կատարվել է Աղդամի շրջանում` ճակատային գծում:



Իր մանդատի համաձայն, ԿԽՄԿ-ն աջակցել է ազատված զինծառայողին փոխանցելու գործում եւ հանդե ս է եկել որպես չեզոք միջնորդ երկու կողմերի խնդրանքով եւ համագործակցության պայմաններում: ԿԽՄԿ պատվիրակները այցելել են զինծառայողին մինչ գործողության սկիզբը, համոզվելու համար, որ նա իր կամքով է տուն վերադառնում:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---