ԱՄՆ դեսպան. ՀՀ-ն կարող է Իրանում ամերիկյան բիզնեսի ընդլայնման կարևոր հարթակ դառնալ11 փետրվարի 2016 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Այս մասին մեկամսյա գործունեության առիթով, առցանց ռեժիմով պատասխանելով քաղաքացիների հարցերին, ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը: Նա պատասխանել է հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որ «2015-ին ամերիկյան ներդրումների պատմական մակարդակը Հայաստանում միայն սկիզբն է», և թե այդ ուղղությամբ ի՞նչ գործնական քայլեր կան և ինչպիսի՞ ներդրումներ են սպասվում Հայաստանում և ամերիկյան ո՞ր ընկերություններն են շահագրգռված: Ըստ Միլսի՝ նաև Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կարող է Հայաստանը դարձնել կարևոր հարթակ ամերիկյան բիզնեսի ընդլայնման համար Իրանի հետ, գրում է Tert.am-ը: «Նախագահ Օբամայի մեկնաբանությունները արտացոլում են դեսպանության ու ԱՄՆ կառավարության առաջնահերթությունները Հայաստանում՝ ամերիկյան ներդրումների ու առևտրի ծավալի մեծացումը: 2015-ին եղան կարևոր զարգացումներ, այդ թվում՝ Որոտանի հիդրոկասկադի գործարքը, ամենախոշոր ամերիկյան մեկանգամյա ներդրումը Հայաստանում: Նաև ստորագրվել է Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, որը նախատեսված է օգնել երկու երկրի կառավարություններին առևտրի խոչընդոտների երկուստեք վերացման հարցում»,- ասել է դեսպանը: Նրա կարծիքով՝ այս ամենն արտացոլում է այն իրողությունը, որ Հայաստանի տնտեսությունը հասել է կայացման ու բարեփոխումների մի մակարդակի, որով գրավիչ է դառնում ամերիկյան ներդրումների համար: Հունվարի 28-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը իր հավատարմագրերն է հանձնել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային: Այդ առիթով, իր ուղերձում նախագահ Օբաման նշել է, որ 2015թ. Հայաստանում ԱՄՆ ներդրումների ծավալի պատմական մակարդակի բարձրացումը միայն սկիզբն է մեծածավալ առևտային ու ներդրումային կապերի, որոնք առանցքային նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, տարածաշրջանի համար, այնպես էլ՝ դրանից դուրս: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |