Էստոնիայի ԱԳՆ. Հուսով ենք, որ ԵՄ-ն մինչև հուլիս կչեղարկի մուտքի արտոնագրերը Վրաստանի համար12 փետրվարի 2016 - 11:41 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ԱԳ նախարար Մարինա Կալյուրանդը հայտարարել է, որ Վրաստանը կատարել է բոլոր պարտադիր պայմանները Եվրամիության հետ առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ ունենալու համար: Մուտքի արտոնագրերի չեղարկումը նախատեսվում է 2016-ի առաջին կեսին: Ինչպես հայտնում է Sputnik-Գրուզիան, այդ մասին Կալյուրանդը հայտարարել է վրաց գործընկեր Միխայիլ Ջանելիձեի հետ հանդիպմանը: Կալյորանդը նշել է, որ Վրաստանը հսկայական աշխատանք է կատարել այդ ուղղությամբ և կատարել է բոլոր անհրաժեշտ պայմանները: «Այժմ, ըստ Եվրահանձնաժողովի գնահատականի, բոլոր չափանիշները պահպանված են և առանց մուտքի արտոնագրերի ռեժիմի մասով այլևս ոչ մի կասկած չկա»,-ասել է նախարարը: 2015-ի ավարտին Եվրահանձնաժողովը հայտարարեց, որ Ուկրաինան և Վրաստանը կատարել են բոլոր անհրաժեշտ պայմանները ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականցման համար: Եթե Բրյուսելի և Թբիլիսիի միջև կնքված այս համաձայնագրի վերջնական վավերացման ճանապարհին որևէ անակնկալ չարձանագրվի, ապա Վրաստանի քաղաքացիներն արդեն 2016-ի ամռանը հնարավորություն կստանան երեք ամիս ժամկետով Շենգենյան համաձայնագրին մաս կազմած եվրոպական պետություններ մեկնել առանց մուտքի արտոնագրերի: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |