Մյունխենում պայմանավորվել են Սիրիայում հրադադարի հաստատման մասին![]() 12 փետրվարի 2016 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Սիրիային աջակցող միջազգային խումբը Մյունխենում պայմանավորվել է մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում հրադադարի հաստատման մասին: Հանդիպման ավարտին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ԳԴՀ ԱԳՆ ղեկավարն առանձին է ելույթ ունեցել: Առաջիկայում 2 խումբ կձևավորվի` մեկը կզբաղվի հրադադարի հաստատման հարցերով, մյուսը` հումանիտար: Միջազգային խումբը որոշել է մեկ շաբաթվա ընթացքում լուծել երկրի բոլոր մասեր հումանիտար բեռներ հասցնելու հարցը և որոշել ռազմական գործողությունների դադարեցման կարգը: Գերմանիայի արտգործնախարար Շտայնմայերը մանրամասնել է, որ ռազմական գործողությունների դադարեցմանը կնախորդի հակամարտության գոտում բռնության կրճատման գործընթացը: «Ռազմական գործողությունների ավարտ ասելով` մենք նկատի ունենք Սիրիայի կառավարության ու ընդդիմադիրների, ինչպես նաև ընդդիմության առանձին հատվածների միջև մարտական գործողությունների ավարտը»,- ասել է նա: Նա հավելել է, որ տվյալ պայմանավորվածությունը չի նշանակում, թե «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորումները կարող են դադարն օգտագործել սեփական նպատակների համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Լավրովը բանակցություններից հետո ասել է, որ հարկավոր է ուղիղ շփում հաստատել Ռուսաստանի և ԱՄՆ զինվորականների միջև Սիրիայի հարցում: Նա նշել է նաև, որ անկախ հրադադարից ՌԴ-ն և ԱՄՆ գլխավորած կոալիցիան կշարունակեն պայքարը ԻՊ և «Ջեբհաթ ան Նուսրայի» դեմ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հավելել է, որ կողմերը համաձայնության են եկել դեպի Սիրիա մարդասիրական օգնության մատակարարման գործընթացի արագացման ու ընդլայնման վերաբերյալ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում: Փետրվարի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան Սիրիայում հրադադարի սխեմա է առաջարկել ԱՄՆ-ին: Նա նշել է, որ չի կարող բացահայտել կոնկրետ մանրամասները, սակայն այդ պլանը չի ենթադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնանկություն, որի կողմնակիցներն են ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային դաշնակիցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |