Մեծ Բրիտանիան կշարունակի ռազմական գործակցությունը ՀՀ հետ նաև նոր ոլորտներում![]() 12 փետրվարի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակության՝ այս տարվա հունվար ամսին Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները, ինչպես նաև երկկողմ պաշտպանական համագործակցության ներկայիս ընթացքը և հեռանկարները: Դավիթ Տոնոյանը նշել է, որ ներկայում համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, հաշվի առնելով ինչպես համագործակցության գործնական ընթացքը, այնպես էլ երկկողմ ռազմաքաղաքական երկխոսությունը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: Դեսպան Ֆարնուորթը տեղեկացրել է, որ Միացյալ Թագավորությունը շարունակելու է զարգացնել բազմակողմանի համագործակցությունն ինչպես առկա, այնպես էլ նոր ոլորտներում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Ընթացիկ տարվա հունվարին Մեծ Բրիտանիայում տեղի են ունեցել հայ-բրիտանական պաշտպանական հերթական խորհրդակցությունները ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի մասնակցությամբ: Քննարկվել են պաշտպանական բնագավառի գործակցության 2016-17 թվականների ծրագրերը: Սահմանադրության փոփոխությունների ընդունումից հետո նախատեսվող ՀՀ պաշտպանությանը և անվտանգությանը վերաբերող օրենսդրության վերանայման նպատակով, հաշվի առնելով վերոնշյալ ոլորտներում Մեծ Բրիտանիայի խորհրդարանական կառավարման մեծ փորձը՝ համագործակցության պլանով նախատեսվում է խորհրդատվական աջակցություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |