Լավրով. Հալեպի մատույցներում գործող գրոհայիններն աջակցություն են ստանում Թուրքիայից12 փետրվարի 2016 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպի մատույցներում գործող գրոհայինները մատակարարվում են Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի ավարտին: Նա նշել է, որ Հալեպի արևմտյան արվարձանները մինչ օրս վերահսկվում են «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների կողմից: «Այդ տղաներն այժմ Հալեպի շուրջ են արևմտյան կողմից, արևելյան կողմից կառավարական ուժերը մեր աջակցությամբ ապաշրջափակել են քաղաքը: Մեր տվյալներով, այդ շրջանից փախչողները գրոհայիններ են: Չմոռանանք, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպի մատույցներում` և «Ջեբհաթ ան Նուսրան», և «Ջեյշ այլ Իսլամը», և «Ահրար աշ Շամը», և առանձին ավելի չափավոր խմբավորումները, բոլորը մատակարարվում են նույն երթուղով, նույն կետից Թուրքիայի տարածքում: Այս գործոնը պետք է հաշվի առնել, քանի որ մինչև 2254 բանաձևի ընդունումը ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևն արգելում է ահաբեկչական խմբավորումների օգտին որևէ առաքում»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք: Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |