ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը դատապարտել է ծանր տեխնիկայի կիրառումը շփման գծում12 փետրվարի 2016 - 12:27 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ կշարունակի աշխատել կողմերի հետ բանակցությունների հիման վրա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հասնելու համար` միջազգային իրավունքի սկզբունքների, ՄԱԿ և Հելսինկյան եզրափակիչ ակտի կանոնադրության հիման վրա: Այսպիսի հայտարարություն է արել ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական պատվիրակության ղեկավար Դանիել Բայերը ԵԱՀԿ մշտական խորհրդում ելույթի ժամանակ, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Բայերը ափսոսանքով է նշել, որ վերջին ամիսներին աճել են բռնության դեպքերը շփման գծում և Ադրբեջան- Հայաստան սահմանին: «ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մտահոգությունն այդ առնչությամբ և դատապարտում է ականանետերի և այլ ծանր տեխնիկայի կիառում, որի հետևանքով զոհեր են լինում նաև քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք սատարում ենք հակամարտության կողմերին ուղղված համանախագահների կոչին բնռության նվազման և մարդկանց պաշտպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Ստատուս քվոն անթույլատրելի է և անընդունելի: Մենք ևս մեկ անգամ դիմում ենք կողմերին և ասում, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: ԱՄՆ-ն սատարում է համանախագահների ջանքերին, որոնք ուղղված են կառուցվածքային բանակցությունների անցկացմանը, որոնք խթանում են երկխոսության ակտիվությունը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև և օգնում են առաջընթաց գրանցել հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին»: Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |