Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող սենատորը կառաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - Իլինոյսի նահանգից ընտրված սենատոր-դեմոկրատ Բարակ Օբաման հայտարարել է նախընտրական շտաբ ստեղծելու մասին` 2008 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով, հաղորդում է «Ռոյթեր» գործակալությունը: Առաջիկայում շտաբը միջոցներ կհավաքի եւ կուսումնասիրի հասարակական կարծիքը: Ինչպես ակնկալվում է, նախընտրական արշավ սկսելու մասին պաշտոնական հայտարարություն կարվի Օբամայի հարազատ քաղաքում` Չիկագոյում փետրվարի 10-ին: Սենատորի կայք էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է նախագահական քարոզարշավին մասնակցելու պատրաստակամության մասին: «Մեր առաջնորդները Վաշինգտոնում, կարծես թե, ընդունակ չեն աշխատելու միասին գործնական եւ տրամաբանական կերպով: Քաղաքականությունը դարձել է այնքան դաժան եւ կողմնակալ, այնքան է ներծծվել փողերով եւ ազդեցությամբ, որ մենք չենք կարող զբաղվել լուծում պահանջող լուրջ խնդիրներով: Մենք պետք է փոխենք մեր քաղաքականությունը եւ միավորվենք ամերիկացիների ընդհանուր շահերի եւ հոգսերի շուրջ»,-ամփոփել է ԱՄՆ նախագահության նոր թեկնածուն:



Հիշեցնենք, որ Իլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման հայտարարելէ Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորության մասին եւ կոչ է արել թուրքական կառավարությանը դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: Բարակ Օբաման Հայոց ցեղասպանությունն անվանել է 20 դարի ամենասարսափելի ողբերգությունը, իրագործված Թուրքիայի կառավարության կողմից: Նա նաեւ ընդգծել է, որ պետք է սկսել ճշմարտությունն ասել, որը որոշ կառույցներում խանգարում է մարդկանց կարյերային:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---