ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը՝ ԼՂ հակամարտության կողմերին. Խուսափեք իրավիճակի սրումից12 փետրվարի 2016 - 14:27 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում խուսափել իրավիճակի հետագա սրումից։ Բրյուսելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում,անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Ստոլտենբերգը շեշտել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը լարվածության թուլացման կողմնակից է։ «Ես կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ կողմերը կամք և զսպվածություն ցուցաբերեն, խուսափեն ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումից»,- ասել է Ստոլտենբերգը, «Ազատության» հայկական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։ Հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ում է՞լ են կարծում, որ իրավիճակը կարող է սրվել ղարաբաղյան գոտում, դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան ի տվել՝ միաժամանակ ընդգծելով, որ իրենք ուշադրությամբ հետևում են տարածաշրջանային զարգացումներին։ Փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Փետրվարի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հակառակորդի կողմից «Իստիգլալ» տեսակի դիպուկահար հրացանից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել քաղաքացիական անձ, ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչ, հովիվ, 1962թ. ծնված Հակոբ Համբարձումյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Կարդացեք նաև՝ ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպանը դատապարտել է ծանր տեխնիկայի կիրառումը շփման գծում Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |