ԵՏՄ երկրները մտադիր են գազի համար փոխհաշվարկներում անցնել ազգային արժույթի![]() 12 փետրվարի 2016 - 17:54 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ երկրները ԵՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգի շրջանակում քննարկում են փոխհաշվարկներում ազգային արժույթի անցնելու հարցը, հայտնել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Դանիլ Իբրաևը: Փետրվրի 12-ին Մոսկվայում տեղի է ունեցել ԵՏՀ Խորհրդի նիստը: Նիստի ավարտին խորհրդի ղեկավար, Ղազախստանի առաջին փոխվարչապետ Բակպժան Սագինտաևը հայտնել է լրագրողներին, որ հայեցակարգը հավանության է արժանացել, հայտնում է Ինտերֆաքսը: Նա նշել է, որ նմանատիպ հայեցակարգը նավթի և նավթամթերի շուկայի դեպքում վերջնական հավանություն չստացավ, սակայն ընդհանուր առմամբ համաձայնեցվել է: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ 10 տարում ԵՏՄ-ն մտադիր է գազի միասնական շուկա ստեղծել ընդհանուր բորսաներով և հավասար եկամուտների գներով: Համապատասխան հայեցակարգին հավանություն է տվել ԵՏՀ կոլեգիան: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |