Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնին 7 ֆիլմ կցուցադրվի Երևանում և մարզերում![]() 12 փետրվարի 2016 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական խորհուրդը հայտարարում է Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի մեկնարկի մասին։ Փառատոնը 2016-ին կրում է «Լավագույնը Բրիտանիայից» խորագիրը: Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում։ Փառատոնի բացումը կմեկնարկի «Լեդին ֆուրգոնում» ֆիլմով: Այս տարի փառատոնի ծրագրում ընդգրկված են «Օսկար» մրցանակին առաջադրված միանգամից մի քանի ֆիլմ: «Բրիտանական ֆիլմերի փառատոնը հրաշալի հնարավորություն է` ներկայացնելու բրիտանական ֆիլմարտադրության լավագույն նմուշները: Մշակույթը հիանալի միջոց է այնպիսի երևույթների մասին տեսակետների փոխանակման համար, ինչպիսիք են մարդու իրավունքները, արդարադատությունը և բազմազանությունը, ուստի մենք հպարտ ենք համաֆինանսավորել այս փառատոնը: Առաջարկվող ֆիլմերը, իսկապես, շատ լավն են, և մենք հուսով ենք, որ դրանք կարժանանան մեր հայ բարեկամների հավանությանը»,- նշել է Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, գրում է Tert.am-ը։ Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը նշել է, որ Այս տարի ֆիլմերը պատմում են սիրո, սեփական իրավունքների, արդարության և իրենց երազանքների համար պայքարող մարդկանց մասին: Փառատոնի ծրագիրը բազմազան է թե´ թեմաների ընտրութամբ, և թե´ ֆիլմերի ժանրային առանձնահատկությամբ: Ֆիլմերի ընտրությանը Բրիտանական խորհուրդը մոտեցել է ամենայն պատասխանատվությամբ` նպատակ ունենալով մեր հանդիսատեսին ներկայացնել միայն լավագույնըԼ Փառատոնի շրջանակում մայրաքաղաքում և մարզերում կցուցադրվի յոթ ֆիլմ։ Երևանում ֆիլմերը կցուցադրվեն փետրվարի 20-ից 26-ը Մոսկվա կինոթատրոնում` յուրաքանչյուր օր երեք անգամ։ Փետրվարի 27-ին Փոքր թատրոնում կցուցադրվի «Մաքսին Փիքի Համլետը» և «Սիրիայի թագուհիները» ֆիլմերը։ «Մաքսին Փիքի Համլետը» ֆիլմը ցուցադրվում է Շեքսպիրի մահվան 400-րդ տարին նշանավորող միջոցառումների շրջանակում: Փառատոնը մարզերում այս տարի կընդգրկի Ապարան, Դիլիջան և Ալավերդի քաղաքները: Մուտքն ազատ է բոլոր ֆիլմերի համար։ Այս տարի փառատոնի հյուրն է Սայմոն Ուիլքինսոնը, ով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կներկայացնի «The Cube» ֆիլմ-ներկայացումը, որը վիրտուալ իրականության, թատրոնի, կինոյի և լուսանկարչությանը միաձուլում է: Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնը կազմակերպում են Բրիտանական խորհուրդը և Երևանում Բրիտանական դեսպանատունը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։ Բրիտանական ֆիլմերի 14-րդ փառատոնի ծրագրին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ` այցելելով www.britishcouncil.am կայք։ Փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Շողակաթ, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա և Հ3 հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը և AutoRadio FM 89.7-ը, Կինոաշխարհ կայքը և Սիվիլնեթը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |