Թուրքիայում հայկական եկեղեցին մշակույթի տուն կդառնա![]() 13 փետրվարի 2016 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մանիսա նահանգի Թուրգութլու շրջանում գտնվող պատմական հայկական եկեղեցին վերանորոգվում է: Եկեղեցու շենքը, որը մինչև 2003թ. գործել է որպես Թուրգութլուի քաղաքապետարանի ծառայողական շենք, վերանորոգումից հետո կվերածվի Կրթության, մշակույթի և արվեստի տան, Milliyet-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ- AKP) Թուրգութլուի շրջանային կենտրոնի ղեկավար Մյուրշիթ Գեդիզլին, տեղական մի հեռուստաընկերության եթերում մտագոհություն է հայտնել, թե տարիներ շարունակ որպես քաղաքապետարանի շենք հայտնի կառույցը, որի վերանորոգման համար այսօր իրենք հանգանակություն են կատարել, վերանորոգումից հետո կարող է կրկին ուխտատեղի դառնալ: Թերևս, թուրք պաշտոնյաին զայրացրել է այն հանգամանքը, որ պատմական հայկական եկեղեցին, տարիներ շարունակ այլ նպատակների ծառայելուց հետո նույնիսկ, դեռևս մոռացության չի մատնվել և պաշտոնական շրջանակների կողմից հիշատակվում է որպես հայկական աղոթատեղի: Սակայն, որ վերանորոգումից հետո եկեղեցու՝ հայերին վերադարձվելու կամ վերաբացվելու վերաբերյալ որևէ տեղեկություն չկա: Ներկայիս Թուրքիայի Շանլըուրֆա քաղաքում գտնվող «Դելիլլեր հանը» (Deliller Hanı, թարգմ.` Ապացույցների տուն) կոչված ավելի ուշ «Միլլեթ հանը» (Millet Hanı, թարգմ.`Ժողովրդական տուն) անունով անվանափոխված որբանոցը ցանկանում են առևտրի կենտրոն դարձնել: Շինությունը նախ հանձնվել է զբոսաշրջության նախարարությանը, այնուհետև մշակութային թանգարան հիմնելու նպատակով այն դրվել է նահանգային հատուկ կառավարման վարչությանը տրամադրության տակ: Թանգարանը, սակայն, չի հիմնվել: 2006-ին թուրքական մեծ հոլդինգներից մեկը շինությունը 5 աստղանի հյուրանոցի վերածելու ծրագիր է ներկայացրել, ինչը նույնպես չի հասցվել ավարտին: Այժմ էլ կառավարությունը ցանկանում է նախկին որբանոցը վերածել առևտրի կենտրոնի:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |