Սիրիայի ընդդիմությունը խոստովանել է, որ հրթիռների մեծ խմբաքանակ է ստացել արտերկրից13 փետրվարի 2016 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Բաշար Ասադի հակառակորդները հայտնել են, որ «ցամաք-ցամաք» դասի հրթիռների մեծ խմբաքանակ են ստացել արտերկրից, որոնց օգնությամբ մտադիր են կասեցնել Սիրիայի կառավարական ուժերի հարձակումը Հալեպի մատույցներում: Այդ մասին հայտնել են Reuters-ին Ասադին ընդդիմադիր երկու դաշտային հրամանատար, կառավարական բանակի գրոհից հետո: Նրանց խոսքով, զենքը ստացվել է «Սիրիայի նախագահի արտերկի թշնամիներից»: Ըստ աղբյուրի, խոսքը մինչև 20 կմ հեահարությամբ հրաթիռների մասին է, հայտնում է ՌԲԿ-ն: «Դա գերազանց օգնություն է»,-ասել է գործակալությանը գրոհայիններից մեկը, որը չի ցանկացել նշել իր անունը: Գործակալության երկրորդ զրուցակիցը նշել է, որ ստացած հրթիռները թույլ կտան զգայուն հարվածներ հասցնել կառավարական բանակի դիրքերին: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ սիրիական Հալեպի մատույցներում գործող գրոհայինները մատակարարվում են Թուրքիայից: Նա նշել էր, որ Հալեպի արևմտյան արվարձանները մինչ օրս վերահսկվում են «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների կողմից: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |