Բրազիլական «Կորինտիանսի» ֆուտբոլիստը հանդես կգա ՀՀ ազգային հավաքականում![]() 13 փետրվարի 2016 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Բրազիլահայ 19-ամյա կիսապաշտպան Վագներ Գդիկյանը (Վագնինյո), ով հանդես է գալիս բրազիլական «Կորիտնիանս» հեղինակավոր ակումբի երիտասարդական թիմում, 2016-ի հունիսին Հայաստանի քաղաքացիություն և ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կազմում հանդես գալու հնարավորություն կստանա: Վագներ Գդիկյանը երկարաձգել է «Կորիտնիանսի» հետ կնքած պայմանագիրը մեկ տարով, Bucket Group ֆուտբոլային գործակալությանը հղումով գրում է armfootball.com-ը: Վագնինյոն մինչ օրս հանդես է եկել «Կորիտնիանսի» երիտասարդական թիմերում: Ծնվել է Սան-Պաուլու քաղաքում: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |