Դահուկորդ Միքայելյանը ձմեռային պատանեկան Օլիմպիադայում 28-րդ տեղն է գրավել![]() 13 փետրվարի 2016 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Նորվեգական Լիլեհամերում մեկնարկած պատանեկան 2-րդ ձմեռային օլիմպիական խաղերի առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը մասնակցել է դահուկավազքի 1500մ ազատ ոճում: Նա որակավորման փուլում ցույց տալով 3:18.48 րոպե արդյունք՝ զբաղեցրել է 27-րդ տեղը և մտել է կիսաեզրափակիչ: Այստեղ 16-ամյա դահուկորդը չնայած ավելի արագ է անցել նույն մրցատարածությունը (3:14.65), սակայն իր խմբում գրավել է 9-րդ տեղը և չի մտել եզրափակիչ փուլ: Ընդհանուր հաշվարկով Միքայելյանը մրցավազքն ավարտել է 28-րդ տեղում, գրում է «Ա1+»-ը: Պատանեկան ձմեռային Օլիմպիական խաղերում ՀՀ-ն ներկայացնում է երկու մարզիկ՝ գեղասահորդ Անաստասիա Գալուստյանը, դահուկորդ Միքայել Միքայելյանը: Հայաստանի ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը 15-րդ տեղն է գրավել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում հունվարի վերջին անցկացված գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մրցաշարում: Ռուսաստաբնակ Գալուստյանը 2016-ի Տորունի մրցաշարի արծաթե մեդալակիր է: Հղումներ թեմայով. Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |