ԵԽ-ն կքննարկի Հարավային Կովկասում գերիների եւ անհայտ կորածների վերաբերյալ զեկույցը17 հունվարի 2007 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 24-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի շրջանակներում տեղի կունենա միգրացիոն կոմիտեի նիստը, որտեղ նախատեսվում է քննարկել ԵԽԽՎ զեկուցող Լեո Պլատվոետի զեկույցը Հարավային Կովկասում գերիների, պատանդների եւ անհայտ կորածների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ինքը զեկուցողը: Նրա կարծիքով, վերջին քննարկումներից հետո զեկույցում առանձնապես մեծ փոփոխություններ չեն կատարվել: Հիմնական դժգոհությունը եղել է Ադրբեջանի կառավարության կողմից եւ վերաբերվել է Լեռնային Ղարաբաղի իշխանությունների անվան վերաբերյալ արտահայտությանը եւ այդ կապակցությամբ փոփոխություններ են կատարվել: Լ.Պլատվոետը չի բացառում նաեւ, որ Միգրացիոն կոմիտեի նիստում քննարկման ժամանակ եւս կարող է անհամաձայնություն հայտնվել ադրբեջանական կողմից: Ըստ նրա, ադրբեջանական պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդում պետք է հավանություն տա զեկույցին, քանի որ նրանց ուղղումը հաշվի է առնվել: Զեկույցն արդեն ստացել է Ադրբեջանի որոշ նախարարությունների հավանությունը, հայտարարել է Պլատվոետը, հաղորդում է «Թրենդը»: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |