Բոսնիան և Հերցոգովինան ԵՄ-ին անդամակցելու պաշտոնական հայտ է ներկայացրել![]() 15 փետրվարի 2016 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին Եվրամիությունը ստացել է Բոսնիայի և Հերցոգովինայի անդամակցության հայտը: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Նա զգուշացրել է, որ հայտի ներկայացումը երկար ճանապարհի սկիզբն է միայն, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ պաշտոնական հայտ ներկայացնելու Բոսնիայի և Հերցոգովինայի ծրագրերի մասին հայտնի դարձավ հունվարին: Այն ժամանակ եվրոպացի փորձագետներից շատերը հոռետեսորեն արտահայտվեցին նման հեռանկարի վերաբերյալ, նրանք վստահ չէին, որ երկիրը տնտեսապես և քաղաքականապես պատրաստ է անդամակցել ԵՄ-ին: Մասնավորապես, կարծիք հայտնվեց, որ Բոսնիան ու Հերցոգովինան կմիանա Եվրամիությանը 2026 թ. ոչ շուտ: 2015-ի օգոստոսին The Economist-ը գրել էր, որ Բալկանների այսպես կոչված հետ մնացող երկրների` Ալբանիայի, Բոսնիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի, Չերնոգորիայի և Սերբիայի անդամակցության հեռանկարները ԵՄ-ին կարող են զգալիորեն աճել: Պարբերականը նշել է առաջընթացն այդ երկրներում ԵՄ հետ գորակցության հարցում` մի շարք խնդիրների ֆոնին, որոնց թվում է նաև նրանց աճող համակրանքը Ռուսաստանի հանդեպ: Մասնավորապես, ըստ ամսագրի, վերանայվեց քաղաքականությունը, որի համաձայն արգելափակվում էր Բոսնիայի անդամակցությունը ԵՄ-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |