Փետրվարի 15-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունից ընդհանուր առմամբ արտահանվել է 7.575 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` 2015-ի նույն ժամանակահատվածի 4.139 տոննայի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Այդ թվում` արտահանվել է 2.429 տոննա պտուղ և խաղող՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 2.090 տոննայի դիմաց, 51.46 տոննա բանջարեղեն և կարտոֆիլ՝ 2015-ի նույն ժամանակահատվածի 2.049 տոննայի դիմաց։
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Շվեյցարիա, Իրաք։
2015-ի հոկտեմբերի 7-ի դրությամբ ՀՀ-ից ընդհանուր առմամբ արտահանվել էր 60.600 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն 2014-ի նույն ժամանակահատվածի 36.364 տոննայի դիմաց:Այդ թվում` արտահանվել է 5.699 տոննա խաղող` 2014-ի նույն ժամանակահատվածի 4.481 տոննայի դիմաց։ Հայկական խաղողը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Վրաստան, Ղազախստան, Բելառուս։ Արտահանված թարմ պտուղ-բանջարեղենի արտահանման 84%-ը բաժին է ընկնում ՌԴ-ին: