Բաքվում սկսել են հասկանալ, որ Ադրբեջանը չի կարող ուժով վերադարձնել Ղարաբաղը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում չկան դրական փոփոխություններ, դրանք չեն ակնկալվում նաեւ 2007 թվականին: Այդ մասին հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Հիքմետ Հաջի-զադեն: Նրա խոսքերով, ղարաբաղյան հարցի լուծումը կախված է աշխարհում եւ տարածաշրջանում կատարվող փոփոխություններից: «Համաշխարհային եւ տարածաշրջանային մասշտաբով պետք է նվազեն հակամարտությունները, պետք է ավելանա համագործակցությունն ու ժողովրդավարությունը: 2007 թվականին ես չեմ ակնկալում Արեւմուտիքի եւ Ռուսաստանի միջեւ դիմակայության նվազում: Բացի այդ, ես արդեն բազմիցս ասել եմ, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պարզ պատկերացնելու համար հարկավոր է հիշել մի քանի ճշմարիտ դրույթների մասին` Ադրբեջանը չի կարող ուժով վերադարձնել Ղարաբաղը: Քանի որ այդ դեպքում մենք ստիպված կլինենք միայնակ կռվել ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ հայ-ռուսական դաշինքի դեմ: Եվ մեր նավթային փողերը չեն բավականացնի այդ դաշինքի դեմ պատերազմելու համար: Խաղաղ ճանապարհով ղարաբաղյան խնդիրը լուծելու համար, այսինքն, որպեսզի ղարաբաղցի հայերը իրենք, իրենց կամքով, որոշեն վերադառնալ ադրբեջանական օրենքի իշխանության տակ, անհրաժեշտ է երկու պայմանների առկայություն` Հայաստանը պետք է անկախ դառնա Ռուսաստանից եւ Ադրբեջանը պետք է դառնա ժողովրդավար երկիր»,-ընդգծել է Հաջի-զադեն, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---