Ուզբեկստանում ծայրահեղականության մեջ մեղադրվող հայը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել16 փետրվարի 2016 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Ուզբեկստանում ծայրահեղ իսլամիստական գործունեություն ծավալելու, սահմանադրական կարգը տապալելու փորձերի և մի շարք այլ հանցագործությունների մեջ մեղադրվող հայազգի Արամայիս Ավագյանին և նույն գործով մյուս ամբաստանյալներին բանտում տեղեկացրել են, որ նրանք դատապարտվել են 14-ական տարվա ազատազրկման: Այս տեղեկությունը փետրվարի 15-ին Արամայիս Ավագյանի մորը՝ Ֆլորա Սաքունցին հայտնել է փաստաբանը: Փաստաբանը նաև փոխանցել է՝ դատական նիստերի քարտուղարը տեղեկացրել է, թե դատավճռի կրկնօրինակը դեռ պատրաստ չէ: Ավագյանի փաստաբանն, ըստ Ֆլորա Սաքունցի, հորդորել է «սպասել 2-3 օր՝ մինչև դատավճիռն ստանալը»: Սակայն Սաքունցը մտավախություն ունի, որ դատավճռի տրամադրման ձգձգումները կարող են ունենալ մեկ նպատակ՝ հնարավորություն չընձեռել օրենքով սահմանված 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարան դիմելու համար: Ավագյանը գործով միակ ամբաստանյալն է, որ իրեն մեղավոր չի ճանաչում։ Նա դատարանում պատմել է, որ իրեն խոշտանգել են, ոտքն են կոտրել նախաքննության ժամանակ` փորձելով պարտադրել ինքնախոստովանական ցուցմունքներ։ Երկու տարի առաջ Ավագյանը արհեստական ջրամբար է կառուցել և զբաղվել ձկնաբուծությամբ: Ձկնաբուծարանը գրավել է Դիզակի համայնքապետ Գաֆուր Կարշիբաևին: Նա տևական ժամանակ հայազգի երիտասարդի ձեռքից բիզնեսը խլելու անհաջող փորձերից հետո, հարազատների պնդմամբ, սպառնացել է՝ «կնստես բանտ»: Վերջին երկխոսությունից երեք օր անց, ըստ ընտանիքի պնդումների, պարկը քաշել են Ավագյանի գլխին, ձեռնաշղթաներ հագցրել: Հարազատները 40 օր չեն իմացել, թե որտեղ է նա, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Որպես իսլամիստական ծայրահեղականության մեջ ներգրավված լինելու ապացույց, նախաքննական մարմինը գործին կցել է մի լուսանկար, որտեղ Ավագյանը, գերդաստանի մյուս տղամարդիկ ևս մորուքով են: Քննիչը, ընտանիքի փոխանցմամբ, հրաժարվել է արձանագրել բացատրությունը, որ Արամայիսը մորուք էր պահել ըստ հայկական ավանդույթի, քանի որ մահացել էին նրա եղբայրն ու պապիկը: Ավագյանի նկատմամբ բռնությունների և նրա դեմ ապօրինի գործողությունների վերաբերյալ տեղեկություններ ստանալու խնդրանքով անցյալ ամիս Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանին էր դիմե լՀայաստանի մարդու իրավունքների այժմ արդեն նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը: Ապա Հայաստանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն էր դիմել Ուզբեկստանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին՝ խնդրելով «Արամայիս Ավագյանի գործի քննությունը պահել ուշադրության ներքո»։ Համացանցում շարունակվում է Ավագյանին ազատ արձակելու վերաբերյալ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովին հասցեագրված ստորագրահավաքը։ Ավագյանի գործով նաև ուզբեկական մամուլում հետևողական հրապարակումների պայմաններում բանտում դատավճիռ հրապարակելու մասին տեղեկությունը անսպասելի է համարում Ուզբեկստանում հալածանքներից հետո Կանադայում ապաստան ստացած լրագրող Ուլուկբեկ Աշուրը: «Այս գործը շատ աղմկահարույց է, բոլորը գիտեն այդ մասին և բոլորը սպասում են՝ տարբեր կազմակերպություններ, աշխարհի հայերը, և հանկարծ՝ այդպիսի լուր, որ թաքուն կարդացել են դատավճիռ»,- ասել է Աշուրը: Ըստ Աշուրի, Ուզբեկստանում բանտում դատավճռի մասին տեղեկացնում են, երբ խոսքը վերաբերում է իսլամիստ ծայրահեղականության, սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքներին: «Մեզ մոտ բռնատիրական երկիր է, իշխանությունը բռնատիրական է, մշտապես ճնշում են մարդկանց, և նրանք ինչ ուզում, անում են»,- ասաց լրագրողը և ամփոփեց.- «Հայկական կողմը կարող է այս հարցը տեղափոխել միջազգային հարթություն՝ Արամայիսի հարցը բարձրացնել ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունների առջև՝ որպես երկիր: Միայն այդպես հնարավոր կլինի փրկել Արամայիսին, եթե իսկապես նրա վերաբերյալ դատավճիռը կարդացել են թաքուն»։ Ուզբեկստանի օմբուդսմեն Ուլուկբեկ Մուհամադիևի ավագ օգնականը փետրվարի 2-ին տեղեկացրել է, որ օմբուդսմենն այժմ սպասում է գլխավոր դատախազության գրավոր պատասխանին՝ կապված Ավագյանի գործով ճնշումների և խոշտանգումների հետ: Ավագ օգնականը նաև ասել է. «Ըստ Ուզբեկստանի օրենսդրության, մենք ունենք ժամկետ, և այդ ժամկետի սահմաններում մեզ տեղեկություններ են տրամադրում համապատասխան կառույցները: Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, իրավիճակը վերահսկողության տակ է, հիմա դեռ ժամանակ կա, և հենց մեզ պատասխան տան գլխավոր դատախազությունից, մենք անմիջապես կտեղեկացնենք հայկական կողմին»։ Ուզբեկստանի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը նաև տեղեկացրել է, որ օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ պաշտոնական պատասխանի համար, եթե լրացուցիչ ուսումնասիրության կարիք չկա: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները |