ԵՄ-ն չի երկարաձգել Լուկաշենկոյի ու 169 բելառուս պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցները

ԵՄ-ն չի երկարաձգել Լուկաշենկոյի ու  169 բելառուս պաշտոնյայի նկատմամբ պատժամիջոցները

PanARMENIAN.Net - Եվրամիությունը չի երկարաձգի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և ևս 169 բելառուս պաշտոնյայի նկատմամբ սահմանած տնտեսական պատժամիջոցները։

Փետրվարի 15-ին ԵՄ խորհուրդը որոշում է կայացրել չեղարկել վիզայի արգելքները և Բելառուսի նախագահի ակտիվների սառեցումը,BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը։

ԵՄ-ն ուժի մեջ է թողել զինատեսակների մատակարարման էմբարգոն, ինչպես նաև չորս՝ նախկինում բարձրաստիճան ուժայինի նկատմամբ պատժամիջոցները, որոնց Արևմուտքը համարում է 1999-2000 թվականներին Լուկաշենկոյի քաղաքական հակառակորդների անհետացման գործում ներգրավված անձինք։

Եվրամիությունը 1998-ին պատժամիջոցներ է սահմանել Բելառուսի նկատմամբ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների խախտման համար: 2006-ին Բելառուսի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաև ԱՄՆ-ն։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---