Էր Ռիադը հայտարարել է Սիրիայի ընդդիմությանը հզոր զենք մատակարարելու պատրաստակամության մասին16 փետրվարի 2016 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան կարող է խոշոր տրամաչափի և բարձր արդյունավետության զենք մատակարարել Սիրիայի չափավոր ընդդիմությանը: Այդ մասին փետրվարի 16-ին հայտարարել է ՊՆ խորհրդական Ահմեդ Ասիրին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ըստ Ասիրիի, Սաուդյան Արաբիան մյուս երկրների հետ մեկտեղ, որոնք սատարում են Սիրիայի ընդդիմության չափավոր խմբավորումներին, օգնություն են ցուցաբերում Էր Ռիադում կառավարման միասնական կենտրոնի միջոցով: «Եթե հիմա որոշում կայացվի առաքվող զենքի որակական փոփոխության մասին, մենք կքննարկենք դա այն երկրների հետ, որոնք սատարում են Սիրիայի չափավոր ընդդիմությանը»,-հայտարարել է սաուդացի պաշտոնյան: Նա նաև հայտարարել է, որ թագավորությունը որոշել է հետագայում ևս աջակցել Սիրիայի ընդդիմությանը, քանի դեռ «Սիրիայի ժողովուրդը չի ստացել իր իրավունքները»: Ավելի վաղ Էր Ռիադը հայտարարել էր, որ թագավորական զինված ուժերը պատրաստ են մասնակցելու ցամաքային գործողությանը Սիրիայում` առաջարկելով Թուրքիային ևս միանալ այդ գործողություններին: Սիրիայի իշխանություններն ի պատասխան հայտարարել են, որ նման քայլերը միանշանակ կգնահատվեն որպես ագրեսիա: Սաուդյան Արաբիան համակողմանի աջակցություն է ցուցաբերում Սիրիայի ընդդիմությանը` նպատակ ունենալով տապալել Ասադի կառավարությունը: Դամասկոսը և մի շարք միջազգային դիտորդներ մեղադրում են Էր Ռիադին Սիրիայում ահաբեկչական իսլամիստական խմբավորումներին աջակցելու մեջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |