Փոխնախարար. ՀՀ-ում դեղերի 95%-ը ներմուծվում է արտերկրից16 փետրվարի 2016 - 14:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում օգտագործվող դեղերի 95%-ը ներմուծվում է արտերկրից: Դրանք առավել խիստ են կանոնակարգվում: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ ԽաչատրյանըԱզգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված Կառավարության հեղինակած «Դեղերի մասին» և կից օրենքների նախագծերի մասին խորհրդարանական լսումների ժամանակ: Փոխնախարարի խոսքով՝ դեղերն արտադրվում են մրցակցային պայմաններում, որը համապատասխանում է շուկայի պահանջարկին: «Քանի որ դեղերն արտադրվում են մրցակցային պայմաններում, կարելի է ակնկալել, որ դեղերը կարելի էր թողնել շուկայական ուժերի ազդեցության ներքո: Այդ դեպքում պետք է լիներ մեկ խնդիր, այն է՝ կարգավորել արտադրության կոռուպցիոն ռիսկերը, ապրանքանիշի պաշտպանության հարցերը: Սակայն դեղերի շուկան այսպիսին չէ: Դեղերը հատուկ ուշադրություն են պահանջում»,- ասել է Խաչատրյանը: Վերջինս չի թաքցրել՝ դեղերի շուկան կատարյալ չէ, այն խիստ ասիմետրիկ է և՛ առաջարկի առումով, և՛ պահանջարկի, գրում է Tert.am-ը: «Ինչո՞ւ է անհրաժեշտ դեղերի շրջանառության շուկայի կարգավորումը, որովհետև շուկայում անորակ դեղերի տարածման վտանգ է առաջացնում: Այս առումով կառավարությունը կարիք ունի դեղերի շրջանառության շուկայում ներդնել ուժեղ կարգավորումներ: Դեղեր օգտագործողը հիմնականում օգտվում է բժիշկի կողմից նշանակված դեղերից, եթե օգտագործողն է ընտրում դեղեր, ապա ինքը չունի համապատասխան գիտելիքները, որ ճիշտ ընտրություն կատարի »,-պարզաբանել է Խաչատրյանը: Փոխնախարարը հավելել է, որ «Դեղերի մասին» օրենքը կկարգավորի հարկադիր խնդիրները, կկարողանա դեղերի շրջանառության ոլորտում ապահովել վերահսկողության բոլոր լծակները: 2015-ի դեկտեմբերին Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը Կառավարության նիստում ՀՀ վարչապետի հանձնարարականով ներկայացրել է դեղերի շուկայում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները՝ կապված գնագոյացումների հետ։ ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է իրականացրել ՀՀ դեղեր ներկրող առաջին հինգ խոշոր ընկերություններում՝ «Նատալի ֆարմ»-ում, «Ալֆա ֆարմ»-ում, «Բագա ֆարմ»-ում, «Ամիկուս»-ում և «էոսկոլապտ»-ում։ Հանձնաժողովը ուսումնասիրել է այս ընկերությունների գնային քաղաքականությունը սեպտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածի կտրվածքով։ Դեղերի տեսակները շատ են, այդ պատճառով Հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարել առավել կարևոր դեղերի գծով, այսինքն՝ այն դեղերի, որոնք ընդգրկված են Առողջապահության նախարարության հիմնական դեղերի ցանկում (թվով 483 դեղ): Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ գների աճ է տեղի ունեցել «Նատալի ֆարմ» և «Ալֆա ֆարմ» ընկերություններում։ Մասնավորապես, «Ալֆա ֆարմ» ընկերությունում երեք տեսակի դեղերի գներ են բարձրացել, դրանք են՝ «Դիկլոֆենակ» ցավազրկող դեղը, «Կոնգարո» և «Ֆոլևային թթուն», որոնց դեպքով էական գների բարձրացում է եղել։ Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գների բարձրացումները պայմանավորված են եղել այդ դեղերի ձեռք բերման գների բարձրացմամբ: Ինչ վերաբերում է «Նատալի ֆարմ» ընկերությանը, ապա ՏՄՊՊՀ-ն հայտնաբերել է մեկ դեղի գնի բարձրացում, խոսքը սրտանոթային հիվանդությունների համար նախատեսված «Ամիոդարոն» դեղի մասին է։ Նոյեմբերի 13-ին դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման ընթացքում օրակարգում էր ներմուծվող դեղերի գների վերանայման հարցը: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` կարևորելով դեղերի ոլորտում սոցիալական պատասխանատվության գործոնի առաջնահերթությունը ևս մեկ անգամ դեղ արտադրող և ներմուծող ընկերությունների ղեկավարներին հորդորեց վերանայել ներմուծվող դեղերի գները: Նա շեշտել է, որ դեղերի գների իջեցումը բնակչության համար շատ կարևոր հանգամանք է, ինչը կնպաստի նաև դեղերի ստվերային շրջանառության նվազեցմանը: Մուրադյանը հանձնարարել է ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության վարչությանը, ինչպես նաև Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին շարունակել դեղերի մեծածախ և մանրածախ գների մշտադիտարկման աշխատանքները և ամփոփել արդյունքները: Հաշվի առելով, որ դեղն առաջին հերթին սոցիալական նշանակության ապրանք է, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանըդեղարտադրողների հետ շարունակական հանդիպումների ժամանակ հորդորում է վարել դեղերի գները զսպող քաղաքականություն: Հետևելով նախարարի հորդորին` «Տակեդա» դեղագործական կազմակերպությունը 60 դեղի գին իջեցրել է: Մասնավորապես, Ակտովեգին դեղամիջոցների խումբն էժանացել է 19-20%-ով, Կալցիում Դ3 դեղամիջոցների խումբը՝ 9.6-11%-ով, Վարֆարինը՝ 6.6-19%-ով, Կարդիոմագնիլը՝ 9.6-10%-ով, Նազիվինը՝ 11.7-11.9%-ով, Էութիրoքսը՝ մոտ 11%-ով, Կոնկորը՝ 1.7-13.3%-ով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |