Ռուսական ռազմակայանի հրետանավորների դաշտային վարժանքները մեկնարկել են16 փետրվարի 2016 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի (ՀՌՇ) Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրետանավորները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարաժարանում սկսել են մեկամսյա դաշտային վարժանքները: Այդ մասին հայտնում է Ռազմինֆոն ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայության վրա հղումով: Վարժանքների առաջին փուլում ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի հրետանավորները մոտ 100 կմ ռազմերթ են կատարել մինչև «Ալագյազ» զորավարժարան և արդեն ներգրավվել են դաշտային վարժանքներին: Մեկամսյա վարժանքների ընթացքում ռուսաստանյան ռազմաբազայի հրետանավորները պետք է սովորեն «Գվոզդիկա» հաուբիցների, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, «Պոդնոս» ականանետերի, «Կոնկուրս» հակատանկային հրթիռային համալիրների` ռազմերթի ընթացքում մարտական պատրաստության բերելու մեխանիզմները: Հրետանավորները հանձնելու են ավելի քան 20 նորմատիվ, այդ թվում` տոպոգեոդեզիական, օդերևութաբանական, բալիստիկ պատրաստության, հետախուզության վարման, թիրախների կոորդինատների հայտնաբերման և կրակային հաշվարկներին տվյալները փոխանցելու կոլեկտիվ և անհատական նորմատիվները: Մարտկոցների և հաշվարկների մարտական պատրաստության բերման աշխատանքների ընթացքում հրետանավորները առաջին անգամ կսովորեն կրակել փակ կրակային դիրքերից` ուղիղ և կիսաուղիղ նշանառությամբ: Վարժանքների վերջին փուլում ՌԴ ԶՈւ ՀՌՇ հայաստանյան ռազմաբազայի հրետանավորները կիրականացնեն հաստիքային զենքերից կրակային վարժանանքեր` «Նավոդչիկ-2» և «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ: «Ալագյազ» զորավարժարանում դաշտային վարժանքների յուրահատկությունը կապված է զորավարժարանի բարձրլեռնային գոտու առանձնահատկությունների, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունների, ինչպես նաև կրակային դիրքերից ավելի բարձր գոտում տեղակայված թիրախների հետ: Փետրվարի 8-13-ին ՌԴ ԶՈւ հարավարևմտյան ռազմավարական ուղղության բոլոր ստորաբաժանումները բերվել էին մարտական պատրաստության լրիվ աստիճանի: Ռուսաստանի զինված ուժերի՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տանկային, մոտոհրաձգային, հրետանային, զենիթային և հատուկ նշանակության ստորաբաժանումները ևս ներգրավվել էին Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի հանկարծակի ստուգումներին: 2015-ին Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը համալրվել է Մի-24Պ հարվածային և Մի-8ՄՏ տրանսպորտային ուղղաթիռներով: Ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի նաև բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |