Թուրքիան վերսկսել է քրդերի դիրքերի հրետակոծությունը![]() 16 փետրվարի 2016 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի հրետանին շարունակում է հարվածներ հասցնել քուրդ ապստամբների դիրքերին, հայտնել է Reuters-ը ռազմական աղբյուրների վրա հղումով: Ավելի վաղ քուրդ գրոհայինները գրավել են Թել Ռիֆահաթ քաղաքը թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու: Փետրվարի 15-ին Թուրքիայի ներկայացուցիչները զգուշացրել են քրդերին, որ իրենք «խիստ արձագանքի» կարժանանան, եթե գրավեն քաղաքը, հայտնում է RNS-ը: Մինչդեռ Ռուսաստանը պահանջել է քննարկել ՄԱԿ ԱԽ-ում Թուրքիայի կողմից քրդերի դիրքերի գնդակոծումը Սիրիայում: Այդ մասին հայտնել է դիվանագիտական աղբյուրը ՄԱԿ-ում: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածները քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների դիրքերին պատասխան են նրանց ստեղծած սպառնալիքին: Նա պահանջել է, որպեսզի նրանք հեռանան սիրիական Աազազից, որը գտնվում է թուրքական սահմանից ոչ հեռու, ինչպես նաև մոտակա տարածքները: Նա նաև զգուշացրել է, որ Անկարան վրեժխնդիր է լինելու քուրդ կամավորականների յուրաքանչյուր քայլի համար: Սիրիաբնակ քրդերը «Ժողովրդավարական միությունից» վերահսկում են Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի մեծ մասը: Թուրքիան նրանց համարում է Քրդստանի աշխատավորական կուսակցության ստորաբաժանումներից մեկը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի բացառում, որ կմասնակցի Սիրիայում ցամաքային գործողություններին՝ այն դեպքում, եթե դրանք այդ երկրում սկսի Սաուդյան Արաբիան։ Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |