Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ ԽՎ զեկուցող Գորան Լենմարկերը կայցելի տարածաշրջան փետրվարի 8-10

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով զեկուցող Գորան Լենմարկերը փետրվարի 8-10 կայցելի տարածաշրջան: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի Միլի մեջլիսի ագրարային քաղաքականության մշտական հանձնաժողովի նախագահ Էլդար Իբրահիմովը: Նրա խոսքերով, Գ. Լենմարկերը ավարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իր զեկույցը: «Սակայն ԵԱՀԿ ԽՎ-ն զգուշանում է այն քննարկման ներկայացնելուց: Փաստաթղթի քննարկումը բախվում է որոշակի խնդիրների: ԵԱՀԿ ԽՎ ղեկավարությունը նշում է, որ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խումբը, որոնց նախագահները զբաղված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ:Այն բանից հետո, երբ համանախագահները ավարտեն իրենց աշխատանքը, ԵԱՀԿ ԽՎ-ն կարող է որոշում կայացնել: Ամեն ինչ բխում է երկակի չափանիշերից»,- ընդգծել է Է. Իբրահիմովը, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---