ԵՏՄ-ն ու Վիետնամն ազատ առևտրի համաձայնագիր են կնքել16 փետրվարի 2016 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ-ում օրենսդիր գործունեություն իրականացնելու համար ստեղծված հատուկ հանձնաժողովը հավանության է արժանացրել Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև՝ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի վավերացման մասին օրինագիծը և դրան կից արձանագրությունները: Համաձայնագիրն ամրապնդում է շուկաներում ապրանքների մուտքի հեշտացման վերաբերյալ երկկողմ պարտավորությունները: Կից արձանագրությամբ պարզաբանվում է Ռուսաստանի և Վիետնամի միջև ապրանքների, ընկերությունների ստեղծման և գործունեության, ինչպես նաև ֆիզիկական անձանց փոխադրման վերաբերյալ պարտավորությունների ցանկը, «ՏԱՍՍ»-ին հղումով գրում է Panorama.am-ը: Մեկ այլ արձանագրությամբ կանոնակարգվում է Ռուսաստանի և Վիետնամի հարաբերությունները՝ ելնելով Առևտրի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) առջև ստանձնած պարտավորություններից: «Համաձայնագրի իրագործումը կնպաստի երկկողմ ապրանքաշրջանառության և մասնակիցների միջև առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, պայմաններ կստեղծի ասիական-խաղաղօվկիանոսյան շրջանում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին ԵԱՏՄ-ին ընդգրկելու համար»,- նշված է փաստաթղթում: ԵՏՄ-ին անդամակցող Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Հայաստանի և Ղրղզստանի ու Վիետնամի միջև համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. մայիսի 29-ին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |