ՌԴ ԱԳ ներկայացուցիչ. Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է

ՌԴ ԱԳ ներկայացուցիչ. Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ռուսաստանի հասցեին մեղադրանք էր հնչեցրել: Ուկրաինա կատարած այցի ժամանակ Դավութօղլուն հայտարարել է, թե աջակցելով Հայաստանին՝ Ռուսաստանը սպառնալիք է ստեղծում Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար:

Այս մեղադրանքին ի պատասխան Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան հետևյալ մեկնաբանությունն է արել.

«Դավութօղլուն պետք է հասկանա, որ Օսմանյան կայսրությունը փլուզվել է և տարածաշրջանում այլևս բռնապետական պետություն գոյություն չունի: Այնպես որ, այդ բռնապետական մոտեցումը չի համապատասխանում այն սկզբունքներին, որոնցով ապրում է ժամանակակից աշխարհը»:

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը կառուցում են փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական, դաշնակցային հարաբերություններ: Եվ Թուրքիան չի կարող ապակայունացնել այդ բարեկամությունը, Turkhaber24.com-ին հղումով գրում է Ermeniahaber.am-ը:

Ռուսաստանի արտգործնախարարությունը կուսումնասիրի Թուրքիայի հետ բարեկամության մասին պայմանագիրը խզելու` Պետդումայի պատգամավորների առաջարկը: Այս մասին փետրվարի 10-ին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ պատգամավորներ Վալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը առաջարկ են ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ չեղյալ հայտարարել 1921-ին կնքված «Բարեկամության և եղբայրության մասին» պայմանագիրը։ Իրենց նամակում պատգամավորները հատկապես ընդգծել են Թուրքիայի վարած հետևողական ագրեսիվ քաղաքականությունը։

1991-ի պայմանագրի չեղարկման առաջարկը հիմնավորել են Թուրքիայի ագրեսիվ պահվածքով։

ՌԴ և Թուրքիայի հարաբերությունները կտրուկ վատթարացան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24-ի խոցումից հետո: Դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում արգելվել են չարթերային թռիչքները դեպի Թուրքիա, բացառությամբ ռուս զբոսաշրջիկներին վերադրձնելու համար գործարկվածներից: 2016-ի հունվարի 1-ից Ռուսաստանը կասեցնում է առանց մուտքի արտոնգրերի ռեժիմը Թուրքիայի քաղաքացիների համար:

ՌԴ կառավարությունն արգելել է սառեցված մսի և մսամթերթի, թռչնամսի, կաթի և կաթնամթերքի, այդ թվում կաթնաշոռի և պանրի, ինչպես նաև լակտոզայից զերծ արտադրանքի, ձկան, ընկույզի և մրգի, բանջարեղենի, հատապտղի և կանաչիի ներմուծումը Թուրքիայից: Թուրքիայից ի թիվս այլ ապրանքների արգելվում է ՌԴ ներկրել լոլիկ, սոխ, վարունգ, ցիտրուսներ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ և նեկտարին, սալոր, ելակ, աղ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---