Ադրբեջանում 16 մարդ է ձերբակալվել պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի կասկածանքով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության կողմից անցկացված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 16 քաղաքացի` պետական հեղաշրջում կազմակերպելու փորձի կասկածանքով: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության հասարակայնության հետ կապերի կենտրոնի ղեկավար Արիֆ Բաբաեւը: Նա նշել է, որ նրանցից 15-ի նկատամամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, իսկ մեկ հոգի ձերբակալվել է որպես կասկածելի անձ:



Տվյալ քաղաքացիները մեղադրվում են մի շարք հոդվածներով. ՔՕ 218 (հանցավոր խմբի կազմավորում)274 (պետական դավաճանություն), 228 (ապօրինի զենքի կրում), 234 (ապորինի թմրադեղի կրում եւ տեղափոխում), 204 (կեղծ թղթադրամների կամ փաստաթղթերի տպագրություն եւ վաճառք): Քննչական գործողությունների եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների շարունակության կապակցությամբ մանրամասները չեն հրապարակվում, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---