Իրանցի պաշտոնյա. Գազը Վրաստան կառաքվի Հայաստանով, եթե Երևանը համաձայն լինի17 փետրվարի 2016 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Թեհրանում բանակցություններ են տեղի ունեցել Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեի և Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի միջև` Իրանից Վրաստան 200 մլն խմ գազ առաքելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) գլխավոր տնօրեն Ալիռեզա Քամելին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Վրացական պետական և մասնավոր հատվածի ձեռնարկությունները շահագրգռված են գազ ձեռք բերել Իրանից»,-նշել է Քամելին: «Ակնկալվում է, որ գազի առաքումները Վրաստան կսկսվեն հաջորդ իրանական տարում, որը սկսվում է մարտի 21-ին»,-հավելել է պաշտոնյան: Ըստ նրա, առաջին պայմանագիրը կկնքվի 7 ամսով և հիմք կհանդիսանա այդ ոլորտում հետագա հնարավոր համագործակցության համար: Քամելին նաև ասել է, որ «Վրաստանը դեռ պետք է ստանա ՀՀ թույլտվությունը` իր տարածքով գազի տարանցման համար»: «Եթե գործարքի տնտեսական նպատակահարմությունը հաստատվի, հետագայում կարող է խոսք գնալ արդեն դեպի Վրաստան գազի առաքման միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի մասին»,-ասել է ընկերության գլխավոր տնօրենը: Վրաստանը սպառվող գազի 88% ստանում է Ադրբեջանից, իսկ 12%-ը` Ռուսաստանից: Ռուսական գազը Վրաստանը ստանում է որպես վարձ իր տարածքով դեպի Հայաստան գազի առաքման համար: Գազի հարցը Վրաստանում իշխանությունների և ընդդիմության առճակատման առարկա դարձավ, երբ Վրաստանը հայտարարեց, որ մտադիր է ավելացնել գազի գնումները ՌԴ-ում, քանի որ Ադրբեջանից ստացվող գազի քանակը չի բավարարում: Ընդդիմությունը մեղադրեց իշխանություններին երկիրը Մոսկվայից կախման մեջ դնելու համար, իշխանությունները հարցը զուտ տեխնիկական են համարում: էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է նաև, որ ՌԴ-ն պահանջել է Վրաստանից փոխհաշվարկներում անցնել արտարժույթի` գազով վարձահատույց լինելու պատճառով, հակառակ դեպքում սպառնալով դադարեցնել տարանցումն ու գազի առաքումները ՀՀ կատարել Իրանի տարածքով: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |