ՏԿԱԻՆ-ը կբաժանվի արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների![]() 18 փետրվարի 2016 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության փետրվարի 18-ի նիստում հաստատվել է «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի համաձայն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը կբաժանվի: Ըստ նախագծի, ստեղծվելու է երկու նոր նախարարություն` տարածքային կառավարման և զարգացման ու արտակարգ իրավիճակների նախարարություններ, գրում է Panorama.am-ը: Ըստ հիմնավորման՝ նախագծի նպատակն է ապահովել առավել արդյունավետ կառավարման համակարգ: Կառավարությունն այս նախագիծը սահմանված կարգով կներկայացնի Ազգային ժողովին: Բացի այդ, կառավարության նիստում հաստատվել է փետրվարի 19-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու մասին որոշման նախագիծ, գրում է Tert.am-ը: Օրակարգային հարցը մեկն է` «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության կառուցվածքային այս փոփոխությունը կատարվում է ՀՀԿ-ՀՅԴ գործակցության շրջանակում, քանի որ ըստ տեղեկությունների, նոր ստեղծվող տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին: 2014-ին փոփոխություններ են իրականացնել գործադիրի կառուցվածքում. արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները միավորվել են՝ դառնալով մեկ նախարարություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |