ՏՄՊՊՀ նախագահը բացատրել է` ինչու հացը չի էժանացել ալյուրի գնի նվազմանը համահունչ18 փետրվարի 2016 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ի Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին կոչ է արել ներկայացնել հացի շուկայի գնագոյացման գործընթացների ուսումնասիրության արդյունքները: Շաբոյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրություններ են իրականացրել հացի արտադրության ոլորտում: Նա հիշեցրել է, որ խնդիրը կայանում է նրանում, որ 2015-ին ալյուրի գները նվազել էին, և դա կապվում էր ռուսական շուկայի հետ, քանի որ ալյուրը մեծ չափով ներմուծվում էր Ռուսաստանից, սակայն դրան համահունչ հացի գները չեն նվազել: ՏՄՊՊՀ-ի նախագահը նշել է, որ ուսումնասիրել են 10 խոշոր արտարդրող: Շաբոյանը նկատել է, որ 2015-ին ալյուրի գինը նվազել է 9-10%-ով, գրում է Tert.am-ը: Նա պարզաբանել է, որ գների նվազման վրա ազդել է ալյուրի գինը, սակայն դա մի մասով է միայն ազդում, քանի որ հացի ինքնարժեքի մեջ ալյուրի տեսակարար կշիռը 52% է կազմում, բացի այդ գազի և էլեկտրաէներգիայի գինն է ազդում, որ անցած տարի բարձրացել է: Նա նաև նկատել է, որ հացի արտադրության մեջ օգտագործվում է բարձր տեսակի ալյուրը, որը համեմատաբար ավելի քիչ է նվազել: ՀՀ կառավարության հունվարի 14-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ Հայաստանում բազմաթիվ ապրանքների գները նվազել են: «Մասնավորապես, ալյուրի գները տարվա կտրվածքով նվազել են մինչև 30%ով, ինչը պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ, քանի որ ալյուրն ու ցորենը ներկրվում է ՌԴ-ից»,- ասել է Շաբոյանը: «Այդ դեպքում եթե ալյուրի գինը 30%-ով նվազել է, ինչո՞ւ հացի գները չեն նվազում»,- հարցրել է վարչապետը: ՏՄՊՊՀ նախագահ խոսքով՝ հացի արտադրության ոլորտում կան հարյուրավոր ու հազարավոր տնտեսվարողներ, դաշտը մրցակցային է, հակամրցակցային համաձայնություններ չեն կարող այս դաշտում լինել: «Ես առաջարկում եմ հարյուր հազարների հետ գործ չունենալ, այլ մինչև մեկ տասնյակ խոշորներին ևս մեկ անգամ ուսումնասիրել, հասկանալ` ինչու հավասարաչափ չեն իջեցվել հացի գները»,- հանձնարարել է վարչապետը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |