Դավութօղլուն Անկարայի պայթյունի համար մեղադրել է սիրիացի քրդերին![]() 18 փետրվարի 2016 - 13:53 AMT PanARMENIAN.Net - Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած հզոր պայթյունին մեղսակցության կասկածանքով 9 մարդ է ձերբակալվել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: Նա մեղադրել է քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) պայթյունի կազմակերպման մեջ: Նա գտնում է, որ Թուրքիայում նրանց օգնել են Քրդստանի աշխատավորական կուսակցության անդամները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Ըստ Դավութօղլուի, պայթյունը ցույց է տալիս YPG-ի ահաբեկչական էությունը, որոնց նա պատասխանատու է համարում կատարվածի համար: Նա հուսով է, որ Թուրքիայի դաշնակիցները կհամախմբվեն նրա հետ հակազդելու համար ահաբեկչությանը: Նա նշել է, որ 28 զոհվածից 26-ը զինվորական էր: Վաշինգտնոը քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներին (YPG) ահաբեկչական կազմակերպություն չի համար և սատարում է ԻՊ դեմ նրա պայքարին: Թուրքիան նոր ավիահարվածներ է հասցրել ՔԱԿ դիրքերիn Իրաքի հյուսիսում: Ըստ Դավութօղլուի, սպանված քրդերի թվում են եղել նաև ՔԱԿ ղեկավարներ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարայում պայթյունի կազմակերպիչներն արժանի պատասխան կստանան: Մինչդեռ փետրվարի 18-ին Թուրքիայի հարավ-արևելքում հարձակում է կատարվել թուրքական բանակի շարասյան վրա: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |