Ժամանակն է լուծել Հայաստանում ԱՄՆ դեսպանի նշանակման հարցը

PanARMENIAN.Net - Դեսպան Ռիչարդ Հոգլանդը բարձր կարգի դիվանագետ է, որը ԱՄՆ դեսպանն է եղել Տաջիկստանում: Նրա նշանակման հետ կապված երկար պատմությունը, չնայած նրան, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, պետք է ավարտվի, եւ այն հարցը, թե երբ նա կժամանաի Հայաստան, կփակվի: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Միջազգային քաղաքականության հետազոտման հայկական խմբի փորձագետ (Armenian International Police Research Group-AIPRG, Washingtwn.DC) Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, Հայաստանն արդեն տեւական ժամանակ է առանց ԱՄՆ դեսպանի եւ ժամանակն է վերջ դնել դիմակայությանը: «Իրականում, դա ոչ թե առանձին անձի հետ կապված դիմակայություն է, այլ ԱՄՆ քաղաքականության հետ»,-նշել է նա:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    ---