Սիրիայի բանակը գրավել է ահաբեկիչների վերջին հենակետերից մեկը Լաթաքիայում![]() 18 փետրվարի 2016 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական ուժերը հսկողություն են սահմանել Քենսաբա քաղաքում, որն ահաբեկիչների ամենավերջին և կարևոր հենակետերից մեկն էր Լաթաքիա գավառում` երկրի հյուսիսում: Այդ մասին փետրվարի 18-ին հայտնել է լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքն իր աղբյուրի վրա հղումով: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կառավարական զորքերը ճեղքել են շրջափակումը Քենսաբա քաղաքի շրջանում: Ավազակային կազմավորումներից քաղաքը մաքրելուն նախորդել են կատաղի մարտերը Ինչպես նշում է հեռուստաալիքը, չդիմանալով Սիրիայի բանակի ճնշմանը, ծայրահեղականների մեծ մասը ստիպված է եղել փախչել Բիդամա քաղաքի ուղղությամբ, որը գտնվում է Իդլիբ գավառի արևմուտքում, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Քենսաբան գտնվում է Դամասկոսից մոտ 320 կմ հեռավորության վրա և կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Դա թույլ կտա սիրիական բանակին լայնածավալ հարձակում սկսել հարևան Իդլիբ գավառի ուղղությամբ, որի մեծ մասն արդեն տևական ժամանակ է գտնվում է իսլամիստական խմբավորումների ձեռքում: Անցած շաբաթ Սիրիայի կառավարական ուժերը վերականգնեցին հսկողությունը Թուրքիայի հետ սահմանի մեծ մասում Լաթաքիա գավառում: Ինչպես բազմիցս են նշել սիրիական ԶՈւ ներկայացուցիչները, ամբողջական հսկողությունը սահմանային գոտում գերակա խնդիրների թվում է, քանի որ թույլ կտա մեկուսացնել ահաբեկիչների կողմից պայքարող գրոհայիններին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |