Բեյրութից ճարտարապետական ընկերությունը Լոռիում կրթական կենտրոն կկառուցի18 փետրվարի 2016 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Բեյրությում գործող ճարտարապետական և դիզայներական Paul Kaloustian Studio ընկերությունը նախագծել է Լոռիում կառուցվելիք կրթական կենտրոնը: «Հայաստանի մանուկներ» (COAF) հիմնադրամի միջոցներով կառուցվող Smart Centre (խելացի կենտրոն) ուսումնական կենտրոնը կրթական, առողջապահական ու բարեգործական նախագծեր է իրականացնելու տարածաշրջանի 20 գյուղերի համար: Ուշադրության կենտրոնում է լինելու տեխնոլոգիական կրթությունը, արվեստը, սպորտը: Ինչպես գրում է Design Middle East պարբերականը, հիմնական շինությունը ներառում է 700 քմ ներքին բակ ու կառուցվածքով կրկնում է շրջապատող լանդշաֆտի բնագիծը:
Այնտեղ են տեղակայվելու կոմպյուտերային ու սովորական դասասենյակներ, սպորտի հրապարակ, բացօթյա սեմինարերի համար տարածություն, ռեստորան: Առանձին կառուցվելիք երկրորդ օժանդակ շինությունը ծառայելու է որպես մանուկների համար նախատեսված տարածք ու 14 սենյակ ունեցող հյուրատուն: «Կառույցը պատված է բետոնով ու ապակիով միայն մասնակիորեն, ինչը ստեղծում է միաժամանակ փակ և բաց տարածության էֆեկտ»,- գրում է պարբերականը: Նախատեսվում է կյանքի կոչել նախագիծն 2016 թվականի ընթացքում: 2015 թվականի դեկտեմբերին Նյու-Յորքում անցկացված միջոցառման ընթացքում COAF հիմնադրամը ավելի քան $3.7 մլն հավաքեց Լոռիում կենտրոնը հիմնելու համար: Կենտրոնը կառուցվելու է Դեբետ գյուղի մերձակայքում, այնտեղ դասավանդվելու են անգլերեն, արվեստ, երաժշություն, օրգանական գյուղատնտեսություն, սպորտ, առողջապահություն և այլ առարկաներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում Նախարար․ Հայկական կոնյակը կկոչվի Armenian brаndy Կմշակվեն հայկական կոնյակի համար հստակ չափորոշիչներ, որոնց պետք է ենթարկվեն բոլոր կոնյակ արտադրողները ԱԳ փոխնախարար․ ԵՄ վիզաների ազատականացման հարցով դրական տեղաշարժ կլինի Նա հավելել է, որ Եվրամիության հետ իրավապայմանագրային դաշտը ընդլայնվում է |