ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլան. Ավելի մեծ ինտերնետ փաթեթ՝ առանց ամսավճարի փոփոխության18 փետրվարի 2016 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Այժմ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Հատուկ» սակագնային պլանի շրջանակում տրամադրվող ինտերնետ փաթեթի ծավալը մեծացել է և կազմում է ամսական 2000 ՄԲ՝ նախկին 500 ՄԲ փոխարեն: «Ժամանակի ընթացքում ավելի ու ավելի կենսական է դառնում ինտերնետի անհրաժեշտությունը մեր առօրյայում: Ինտերնետի օգտագործման ծավալներն օրըստորե ավելանում են: Ընդառաջելով սպառողների պահանջներին՝ այժմ «Հատուկ» սակագնային պլանի բաժանորդներին կտրամադրվի նախորդից չորս անգամ ավելի մեծ ծավալի ինտերնետ-փաթեթ»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հատուկ» սակագնային պլանին մինչև 2016թ. հուլիսի 31-ը բաժանորդագրվելու դեպքում՝ ամսավճարը կազմում է ընդամենը 2500 դրամ: Ֆիքսված ամսավճարի դիմաց այս սակագնային պլանի բաժանորդները նաև ստանում են ամսական 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա |