Մեհմեդ Շյուքրիից` Հովհաննես Ավետարանյան. Հայ դարձած թուրքի պատմությունը

Մեհմեդ Շյուքրիից` Հովհաննես Ավետարանյան. Հայ դարձած թուրքի պատմությունը

PanARMENIAN.Net - Հայերից շատերը դարերի ընթացքում, հատկապես` Ցեղասպանության տարիներին, կրոնափող եղան ու ձուլվեցին թուրքական տարրի մեջ: Սակայն եղել են և հակառակ դեպքեր` երբ թուրքերն էին հայանում ու ընդունում քրիստոնեություն:

Նման դեպք է նկարագրում Horizonweekly-ն` հիշելով Մեհմեթ Շյուքրիի (նույն ինքը` Հովհաննես Ավետարանյան) կյանքի պատմությունը:

Շյուքրի-Ավետարանյանը ծնվել էր Էրզրումում 1861-ին‚ մահմեդական ընտանիքում: Նրա մայրը խուլ, կույր ու համր էր ու մահացել էր, երբ Մեհմեթը երկու տարեկան էր, հայրը դերվիշների դասին էր պատկանում:

1885 թվականի փետրվարի 28-ին Շյուքրին Թիֆլիսում կնքվում է որպես քրիտոնյա ու վերցնում Հովհաննես Ավետարանյան անունը: Նա միանում է Mission Covenant Church կազմակերպությանը, մեկնում Չինաստան` ույղուրներով բնակեցված Սինցզյանի նահանգ, ու այնտեղ քարոզչական գործունեություն ծավալում: Մասնավորապես, նրա ջանքերով ավետարանը թարգմանվում է ույղուրերեն:

Որոշ ժամանակ անց, հեռանալով Չինաստանից, Ավետարանյանը հաստատվում է Բուլղարիայում, որտեղ հրատարակում է «Գյունեշ» թուրքալեզոու թերթը: Պարբերականը տարածվում էր Թուրքիայում ու քրիստոնեություն քարոզում տեղի բնակչության շարքերում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---