Բաքվում մի խումբ շիաների ձերբակալությունը հակաիրանական քայլ է

PanARMENIAN.Net - Բաքվում մի խումբ շիաների ձերբակալությունը հակաիրանական քայլ է, որը բնութագրում է Ադրբեջանին որպես Արեւմուտքի եւ ԱՄՆ-ի հավատարիմ դաշնակից Հարավային Կովկասում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքերով, իրականում «Սաիդ» խմբի հավատացյալ շիաները փորձու էին իրենց գործունեությամբ պաշտպանել շիաներին Ադրբեջանում արեւմտյան ազդեցությունից: «Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանում հավատցյալ շիաների գործունեությունն ընկալվում է որպես Բաքվում իշխանությունները փոխելու փորձ, ինչը չի համապատասխանում իրականությանը»,-ասել է հայ քաղաքագետը:



Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանում պետական հեղաշրջման փորձի մեղադրանքով 16 մարդ է ձերբակալվել: Նրանց անունները հետաքննության շահերից ելնելով չեն հրապարակվում:
 Ուշագրավ
---